«Գայւը դավաճանում է միայն ագահին ա խաբեբային, ագռավը ՝
թախծոտին ու անազնիվին։ Իսկ ես նա եմ, ում մասին գրված է
հետևյալը, նա կմոլորեցնի ընտրյալներին...»
Նախաբանի փոխարեն
Ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում, չարի նպատակասլաց գործունեությունն անհնարին կլիներ առանց այն ուղեցույց ուժի, որ սատանա է կոչվում։ «Նա է գերագույն միտքր», գաղտնի գործակալը, որ կենտրոնացրել է իր ուժն ու եռանդր մարդկությանը տիրելու ընդարձակ ծրագիրն իրականացնելու համար, հիմնահատակ կործանել Աստծո կողմից արարված աշխարհը, որպեսզի մարդկությունը գահավիժի խավարի անդունդը։ Սատանայապաշ֊ տությունը մարդկային հոգուն անհարիր, նրան մոլորեցնելու, բնականոն հունից հանելու նպատակ է հետապնդում։
Սւստանայապաշսաւթյունն այն սարսափելի աղանդներից է, թերևս ամենահրեշավորը, որը կարող է հավատացյալ մարդուն հաշված օրերի ընթացքում դարձնել Աստծո երդվյալ թշնամի, ինչպես շատ հանրաճանաչ մարդկանց՝ Մարքս, Էնգելս, Ստալին, Բաուեր, Մառ ե այլոք։ Ահա մի մեջբերում Մարքսի խոսքերից. «Մենք պայքարի ենք ելել այնպիսի համընդհանուր ճանաչում գտած գաղափարների դեմ, ինչպիսիք են կրոնը, պետությունը, հողը, հայրենասիրությունը։ Աստծո գաղափարը բնորոշ է փտած քաղաքականություններին, այն պետք է կործանել»։ Անգլիայում սատանայի գլխավոր աթոռանիստը Լոնդոնի Հայգեյթյան գերեզմանոցն է, ուր թաղված է Մարքսը։ Նրա շիրիմին սև մոգության խորհրդավոր ծեսեր են անցկացնում։
«ճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի Ձեզ»
(Հռվե. 8.32)